Բարձր եմ գնահատել կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ. Պապիկյանը շրջայց է կատարել N զորամասի տարածքում

Բարձր եմ գնահատել կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ. Պապիկյանը շրջայց է կատարել N զորամասի տարածքում

ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել նոր ենթակառուցվածքների շինարարական ընթացիկ աշխատանքներին, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, ինչպես նաև զորամասի՝ նոր վարժասարքերով համալրված լսարաններին։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը:

«Ընդհանուր առմամբ բարձր եմ գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։

Այցի ընթացքում հարգանքի տուրք եմ մատուցել զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց նվիրված հուշապատի մոտ»,- գրել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում