Արծվաշենի փոխանակումը հնարավոր չէ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման. Փաշինյան

Արծվաշենի փոխանակումը հնարավոր չէ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման. Փաշինյան

«Արծվաշենի փոխանակումը հնարավոր չէ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց ՀՀ ժողովրդի կամքի արտահայտման։ Եթե խոսքն ուղիղ հանրաքվեի մասին չլինի էլ, առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման դա պարզապես չի կարող տեղի ունենալ»,- մանրամասնել է նա:

ՀՀ վարչապետը վերահաստատել է նախկինում արված հայտարարությունները, որ Ադրբեջանի հետ տարածքային հարցերը լուծվելու են բացառապես սահմանազատման և սահմանագծման ճանապարհով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում