Բլինկենը մտադիր է հանդիպել թագաժառանգ արքայազների հետ Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ

Բլինկենը մտադիր է հանդիպել թագաժառանգ արքայազների հետ Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը մտադիր է այս շաբաթավերջին մեկնել Սաուդյան Արաբիա, որի ընթացքում նախատեսում է հանդիպել թագավորության գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։ Այս մասին հայտնում է Axios տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Չինաստան այցից հետո կայցելի Սաուդյան Արաբիա։ Ակնկալվում է, որ Բլինկենը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ հանդիպմանը, որը տեղի կունենա Էր Ռիադում ապրիլի 28-29-ը: Բացի թագաժառանգից, Պետդեպարտամենտի ղեկավարը կհանդիպի տարածաշրջանի այլ ղեկավարների հետ։ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում