Ճապոնիան ողջունել է Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի ընդունումը

Ճապոնիան ողջունել է Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի ընդունումը

Ճապոնիայի կառավարությունը ողջունում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) կողմից Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւի ընդունումը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ աս մասին հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն։

«Մենք ողջունում ենք բանաձեւի ընդունումը։ Նրա աջակցությունը 141 երկրների կողմից ևս մեկ անգամ հաստատում է այն ամուր կամքը, որը կիսում են համաշխարհային հանրության ներկայացուցիչները»,- ընդգծել է կառավարության գլխավոր քարտուղարը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 2-ին արտահերթ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձեւ։ Փաստաթղթին կողմ են քվեարկել 141 երկրների ներկայացուցիչներ, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35: Բանաձևը պարունակում է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության դատապարտում, զսպման ուժերի պատրաստականության բարձրացման որոշում, ինչպես նաև պահանջում է Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: . Բանաձեւի համահովանավորներից են ԱՄՆ-ն ու Ուկրաինան, որոնց միացել է եւս մոտ հարյուր երկիր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում