Բայդենը շփոթել է ԱՄՆ նահանգների թիվը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը շփոթել է երկրի նահանգների թիվը:
Fox News-ը հայտնում է, որ Բայդենը, խոսելով Փենսիլվանիայում նախընտրական քարոզարշավի մասին, որը դեմոկրատներն իրականացրել են 2018 թվականին, պետության ղեկավարը նշել է, որ նրանք այցելել են ԱՄՆ-ի 54 նահանգ ու բոլոր տեղերում հանդիպել բնակիչների հետ:
«Առանց կատակի մենք եղել ենք բոլոր նահանգներում: Դրա համար էլ հաղթեցինք 2018 թվականին: Մենք եղել ենք 54 նահանգներում»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդը։
Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը բաղկացած է 50 նահանգից և Կոլումբիայի շրջանից։
Հիշեցնենք՝ սա առաջին հետաքրքիր ու անհարմար իրավիճակը չէ, որում հայտնվում է 79-ամյա ամերիկացի նախագահը։
Ավելի վաղ նա մի քանի անգամ նախագահ էր անվանել փոխնախագահ Կամալա Հարիսին, շփոթել Սիրիան և Լիբիան, սայթաքել Փիթսբուրգ մեկնող ինքնաթիռը նստելիս, օդում մեկնել ձեռքը՝ բարևելու համար այն ժամանակ, երբ կողքին մարդ չէր եղել, կորցրել բեմից իջնելու ելքը, հեծանվային զբոսանքի ժամանակ ընկել հեծանիվից, ցատկոտել եկեղեցու մոտ և հայտնվել մի շարք այլ անհարմար իրավիճակներում:
Կարծիքներ