Գեղակերտի դպրոցի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը
Ինչպես հայտնել ենք՝ նոյեմբերի 9-ին ձերբակալվել է Գեղակերտ գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ Համբարձումյանի նկատմամբ դատարանը ընտրել է խափանման միջոց տնային կալանքը և բացակայելու արգելքը։
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության՝ արգելքը խախտելու դեպքի առթիվ:


Կարծիքներ