Դժվարին այս պահին թույլ տվեք զորակցություն հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին. Ալեն Սիմոնյան
![Դժվարին այս պահին թույլ տվեք զորակցություն հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին. Ալեն Սիմոնյան](https://www.freenews.am/uploads/images/image_750x_664b2634e235a.jpg)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է.
«Ձե՛րդ գերազանցություն,
Խոր կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների և նրանց ուղեկցող անձնակազմի զոհվելու գույժը:
Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը:
Դժվարին այս պահին թույլ տվեք, Ձե՛րդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն, մխիթարական խոսքեր և եղբայրական զորակցություն հայտնել Ձեզ, խորհրդարանի անդամներին և Իրանի բարեկամ ժողովրդին»:
Կարծիքներ