Հոգևորականների ձայնագրության մասով քրեական վարույթ նախաձեռնվեց. մանրամասներ

Հոգևորականների մասնակցությամբ ձայնագրության մասով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Ավելի վաղ ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։
Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։
Ձայնագրության բովանդակությունից հասկացվում է այն, որ Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են:
Կարծիքներ