Նշված տեղեկատվությունը սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ. Բաղդասարյան

Նշված տեղեկատվությունը սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ. Բաղդասարյան

Համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի մասին տեղեկատվություն է տարածվել, որը, ինչպես նշում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ։ 

 

«Սա հերթական ապատեղեկատվական արշավն է՝ երկրի վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմ»,- Ֆեյսբուքում գրել է նա։

Նշենք՝ հիշյալ հոդվածներում նշվում է, թե Մարիամ Փաշինյանը, իբր, Հայաստանի բյուջեն վերածել է անօրինական ընտանեկան բիզնեսի գործիքի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում