Սերժը Սերժ չէր լինի՝ ավանտյուրա չաներ. ինչու է Դավիթ Համբարձումյանն առաջադրվել վարչապետի թեկնածու. Ղազարյան

Սերժը Սերժ չէր լինի՝ ավանտյուրա չաներ. ինչու է Դավիթ Համբարձումյանն առաջադրվել վարչապետի թեկնածու. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ազատազրկմանը:

«Սերժ Սարգսյանը և իր շրջապատը լավ գիտեին, որ իրենց թիմակից Դավիթ Համբարձումյանը հանցագործ է և առաջիկայում օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության է ենթարկվելու։

Այսօր դատարանը Դավիթ Համբարձումյանին դատապարտել է շուրջ վեց տարվա ազատազրկման։

Բայց Սերժը Սերժ չէր լինի, եթե հերթական ավանտյուրան չաներ․ նա Դավիթ Համբարձումյանին առաջադրել է վարչապետի թեկնածու, որպեսզի երբ դատարանը նրան դատապարտի իր կատարած հանցանքների համար, վերջինիս հայտարարեն հերթական «քաղբանտարկյալ» և «հալածյալ»»,- գրել է պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում