Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 10 հազար դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 10 հազար դեպք

Վրաստանում փետրվարի 23-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 230 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 575 հազար 999 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 7223  պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 48 մարդ, ընդհանուր մահերի թիվը 15 981 է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում