Եվրոպական տիեզերական գործակալությունը դադարեցրել է լուսնային ծրագրերով համագործակցությունը ՌԴ-ի հետ

Եվրոպական տիեզերական գործակալությունը որոշում է կայացրել դադարեցնել Ռուսաստանի հետ համագործակցությունը ռուսական «Լուսին-25», «Լուսին-26» և «Լուսին-27» առաքելությունների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Գործակալությունից հայտնել են, որ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող գործողությունները՝ «ծրագրված լուսնային համագործակցություններն անհնարին են դարձել»:
Կարծիքներ