Բայդենը հեռախոսով զրուցել է Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ երեկոյան զանգահարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Բայդենն ասել է, որ իր վարչակազմն ավելացնում է ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային, ինչպես նաև ողջունել է Visa-ի և Mastercard-ի որոշումը՝ դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում ծառայությունների մատուցումը։
«Նախագահ Բայդենը նշել է շարունակական գործողությունները, որոնք Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները, գործընկերները և մասնավոր ընկերությունները ձեռնարկում են՝ մեծացնելու Ռուսաստանի համար Ուկրաինայում գործողությճունների համար ծախսերը: Նախագահ Բայդենը նշել է, որ իր վարչակազմը մեծացնում է օգնության ծավալը: Ուկրաինային անվտանգության, հումանիտար և տնտեսական ոլորտներում և սերտորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ լրացուցիչ ֆինանսավորում ապահովելու համար», - ասվում է Սպիտակ տանը:
«Առաջնորդները քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին Զելենսկին Twitter-ում զրույցից հետո ասել է, որ «օրակարգում են անվտանգության հարցերը, Ուկրաինային ֆինանսական աջակցությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակումը»։
Կարծիքներ