Դատարանը մերժել է Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Վերաքննիչ դատարանը մերժել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու միջնորդությունը, սակայն նրան թույլատրվել է մասնակցել պատարագներին։

Հիշեցնենք, որ Աջապահյանի հայտարարությունների հիման վրա հարուցվել էր քրեական վարույթ՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։

Դատարանի վճռով նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում