Կուլեբան ասել է, որ դիվանագիտությունը Ուկրաինայում խաղաղության գլխավոր ճանապարհը չէ

Կուլեբան ասել է, որ դիվանագիտությունը Ուկրաինայում խաղաղության գլխավոր ճանապարհը չէ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ դիվանագիտությունը երկրում հակամարտությունը լուծելու գլխավոր ճանապարհը չէ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս տեսակետը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է բրիտանական BBC հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։

«Պետք է խոստովանեմ, որ դիվանագիտությունն այս պայմաններում խաղաղ կարգավորման, խաղաղ գործընթացի կենտրոնական հենասյունը չէ, մենք պետք է խաղաղություն նվաճենք մարտի դաշտում», - ասել է Կուլեբան։

Նա նաեւ հավելել է, որ Բուչայի դեպքերից հետո արեւմտյան երկրները պետք է Ուկրաինային տրամադրեն անհրաժեշտ բոլոր զինատեսակները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում