Հունվարի 21-ին կանցկացվի Հայաստանի արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը

Հունվարի 21-ին կանցկացվի Հայաստանի արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը

Հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում կանցկացվի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը:

Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Ժամակարգը՝ 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Մրցաշարում հաշվարկվելու են ազգային և միջազգային արագ շախմատի վարկանիշները: ՖԻԴԵ-ի նույնականացման համար ունենալը պարտադիր է (FIDE ID): Մանակցության իրավունք ունեն Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացնող առնվազն առաջին կարգ և մինչև 2300 ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները: Մրցաշարում 1-ից 15-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի արագ շախմատի եզրափակիչ մրցաշարին, որը նվիրված կլինի Աշոտ Անաստասյանի հիշատակին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում