Ծովակ գյուղում այրվում է անասնակեր

Ծովակ գյուղում այրվում է անասնակեր

Հոկտեմբերի 8-ին, ժամը 23:26-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակ գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 180 հակ անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում