Հերթական լուրջ առաջընթացը ՀՀ-ի միջազգային կշիռն ավելացնելու ուղղությամբ․ Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան․ Հարությունյան
ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հերթական լուրջ առաջընթացը Հայաստանի միջազգային կշիռն ավելացնելու ուղղությամբ: Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան: ՀՀ-ն հստակորեն պահպանում է. օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված ՀՀ ինքնիշխան տարածքում TRIPP-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան ՀՀ ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին, ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը, TRIPP-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը, հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը, ՀՀ ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը, ՀՀ ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։


Կարծիքներ