Ջնջվել է ՀԷՑ-ի՝ 2018-24 թվականների նոյեմբեր ամիսն ընկած տվյալների ամբողջ բազան. Պետրոսյան

Ջնջվել է ՀԷՑ-ի՝ 2018-24 թվականների նոյեմբեր ամիսն ընկած տվյալների ամբողջ բազան. Պետրոսյան

«Ջնջվել է ՀԷՑ-ի՝ 2018-2024թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան։ Երևույթը թաքցվել է թե՛ իրավապահներից, թե՛ ՀԾԿՀ-ից, որն արդեն իսկ լրջագույն խախտում է»:

Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Սա 6 կարևորագույն կետերից է, որի հիման վրա ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից»,- նշել է Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ում շատ դեպքերում արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էներգիան էր թերգրանցվում, այսինքն՝ ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկում և վճարում էին։  

«Պետական և համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ էին կազմում, որոնց վրա հավելագրումներ էին տեղի ունենում․ այդ փաստերով վերջին օրերին կալանավորում տեղի ունեցավ։ Հավելագրումների ծավալը անցնում է մի քանի միլիոն կՎտժ-ը»,- ավելացրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում