Կուբանում ուղղաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել

Կրասնոդարի երկրամասի Մոստովսկի շրջանում ուղղաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել ։ Արդեն հայտնի է, որ թռիչքը թույլ չի տրվել։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը ասված է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի հարցերով Արեւմտյան միջտարածաշրջանային քննչական վարչության հաղորդագրության մեջ։
«Քննությամբ պարզվել է, որ այսօր ժամը 12:30-ի սահմաններում Ունարոկովո և Տրեխրեչնի բնակավայրերի մոտ գտնվող դաշտում ագրոքիմիական աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել Մի-2 ուղղաթիռը, օդանավի օդաչուն՝ ծնված 1956 թ. , մահացել է ստացած վնասվածքներից, ուղղաթիռը ստացել է զգալի վնաս։Արդեն պարզվել է, որ թռիչքը թույլ չի տրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները։ Դատաբժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ նրանք ստուգում են օդանավը և հարակից տարածքը։ Արդեն հարցաքննվել են վկաներ, առգրավվել են վառելիքի նմուշներ, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։
«Կրասնոդարի երկրամասում ուղղաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով («Երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելը. օդային տրանսպորտ»),-հավելել են վարչությունից։
Կարծիքներ