Նեյմարը չի պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը գոհ է թիմում իր կարիերայից և պատրաստվում է թիմում մնալ նաև հաջորդ մրցաշրջանում, Armsport.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի հարձակվողը շարունակում է մնալ թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Բրազիլացու ներկայացուցիչները կարծում են, որ նրա համար դժվար կլինի նույն աշխատավարձն այլ ակումբում ստանալ։ Ինքը՝ Նեյմարը, ուրախ է, որ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետը լրանում է միայն 2025 թվականին։
Նեյմարը ֆրանսիական ակումբին միացել է 2017 թվականին՝ 222 միլիոն եվրոյի դիմաց։ Այս գումարը շարունակում է ռեկորդային մնալ․ համաշխարհային ֆուտբոլում ոչ ոք ավելի շատ չի վճարել խաղացողի համար։
30-ամյա Նեյմարն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ