Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում

Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

 

Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ 

 

Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ 

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

 

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում