Հայերի նկատմամբ Ալիևի ռեժիմի ցեղասպան նպատակը ակնհայտ է. Արտակ Բեգլարյան

Հայերի նկատմամբ Ալիևի ռեժիմի ցեղասպան նպատակը ակնհայտ է. Արտակ Բեգլարյան

«Յուրաքանչյուրը, ով հավատում է Ադրբեջանում Ալիևի ռեժիմի «խաղաղ» խոստումներին, պետք է նկատի ունենա, որ նրանց հայատյաց-ֆաշիստական քաղաքականությունը շարունակական է, և տասնամյակներ են պահանջվում՝ այն ադրբեջանական հասարակությունից արմատախիլ անելու համար, նույնիսկ եթե քաղաքական կամք լինի։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Ցեղասպան նպատակն ակնհայտ է»,- եզրափակել է Բեգլարյանը՝ տարածելով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրառումը երեկ ադրբեջանական զինուժի կողմից Խրամորթ գյուղի գնդակոծության վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում