Պետք է այլ ճանապարհ գտնել մեծ խաղի բոլոր մասնակիցների քաղաքական հավակնությունների համար. Լեոնիդ Ագուտին

Պետք է այլ ճանապարհ գտնել մեծ խաղի բոլոր մասնակիցների քաղաքական հավակնությունների համար.  Լեոնիդ Ագուտին

Լեոնիդ Ագուտինը ինստագրամի իր էջում գրել է.

«6 օր վախի և շփոթության մեջ. Սարսափի և ողբերգության 6 օր. Աստված գիտի, ես միշտ եղել եմ  հայրենասեր։ Ես եղել եմ անցյալում, ներկայում և կլինեմ ապագայում։ Ես ինքս ձեռքս գնդացիր էի պահում ու պահպանում էի հայրենիքիս սահմանները, այդ թվում՝ ուկրաինացիների։ Չեմ պատրաստվում քաղաքական կարգախոսներ հնչեցնել. Չեմ պատրաստվում վերլուծել իրավիճակը։ Այս ամենն անցյալում է։ Ես չեմ պահանջում, ում են պետք իմ պահանջները. ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ:  Ամեն նոր օր նշանակում է մեր տղաների՝ Ուկրաինայի քաղաքացիների նոր մահեր, երկու կողմերի միլիոնավոր բեկված ճակատագրեր, նրանց ցավ, վրդովմունք, վախ ու նվաստացում։ Պետք է այլ ճանապարհ գտնել մեծ խաղի բոլոր մասնակիցների քաղաքական հավակնությունների համար։ Այս մեկն իրեն սպառել է։ Երկար ժամանակով»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում