14-ամյա եղբայրները սուլելով անցնելու համար դիտողություն են արել 17-ամյա տղային. վեճը վերածվել է ծեծկռտուքի

14-ամյա եղբայրները սուլելով անցնելու համար դիտողություն են արել 17-ամյա տղային. վեճը վերածվել է ծեծկռտուքի

Մարտի 13-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս Յուրի Երզնկյան փողոցի 1/13 հասցեի մոտ նկատել են, որ 3 անչափահասներ վիճաբանում են։

 

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված հասցեի դիմաց Երևանի բնակիչներ 14-ամյա Մ․ Հ․-ն և 14-ամյա Կ․ Հ․-ն դիտողություն են արել իրենց տան դիմացով անցնող Երևանի բնակիչ 17-ամյա Ց․ Բ․-ին՝ սուլելով անցնելու համար։

 

Այդ ընթացքում Ց. Բ․-ն ձեռքով մեկ անգամ հարվածել է Մ. Հ․-ի ականջին՝ պատճառելով քերծվածք, վերջինս, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել, որից հետո Կ. Հ․-ն ձեռքով երեք անգամ հարվածել Ց. Բ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

 

Դեպքի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

 

Մ․ Հ․-ն և Կ․ Հ․-ն երկվորյակ եղբայրներ են:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում