Լավ, ասենք մենք ու ժողովուրդը մի ամիս լսեցինք ձեր մտքի գոհարները, բա ապրիլի 1-ից հետո ի՞նչ եք անելու. Թորոսյան

Լավ, ասենք մենք ու ժողովուրդը մի ամիս լսեցինք ձեր մտքի գոհարները, բա ապրիլի 1-ից հետո ի՞նչ եք անելու. Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կենսաթոշակների բարձրացման որոշման շուրջ շարունակվող քննարկումներին:

 

Երկու օր է՝ կարդում եմ տարբեր չարագուշակների մտքի գոհարները՝ մեկը մյուսից «տաղանդավոր». ձեզ խաբում են՝ բոլորի թոշակը չեն բարձրացնելու, հիմա բարձրացնելու են, հետո իջեցնեն, ընդամենը մի քանի հազար են բարձրացնելու, ոչ թե 10 հազար, նվազագույնը միջինից չեն տարբերում, շատ աշխատած մարդկանցը չեն բարձրացնելու, էլ քաչալ շուն, էլ գող փիսո…։

 

Լավ, ասենք մենք ու ժողովուրդը այս մի ամիսը լսեցինք ձեր մտքի գոհարները, իսկ իրականում «զառանցանքները», բա ապրիլի 1-ից հետո ի՞նչ եք խոսելու։

 

Արդեն որերորդ անգամ եմ ասում. խոսել ակնհայտորեն չգիտեք, լռել էլ չգիտե՞ք»,- գրել է Թորոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում