Ահա թե ինչպես է Սամվելը մտածել մեր մասին. ՀԷՑ աշխատակիցները մոտեցան խնդրին ծանոթանալու և ի՞նչ պարզվեց. Դավոյան

Ահա թե ինչպես է Սամվելը մտածել մեր մասին. ՀԷՑ աշխատակիցները մոտեցան խնդրին ծանոթանալու և ի՞նչ պարզվեց. Դավոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այնքան քննարկված ամանորյա օրերի էլեկտրանէներգիայի անջատումներին:

«Մեր թաղամասում դեկտեմբերի 29, 30, 31 օրվա մեծ մասը, հատկապես երեկոյան ժամերին, հոսանք չենք ունեցել, անընդհատ զանգել եմ ՀԷՑ, որպեսզի կարգավորեն։

Եվ ի՞նչ պարզվեց արդյունքում, երբ դեկտեմբերի 31-ի երեկոյան ՀԷՑ աշխատակիցներ մոտեցան`տեղում խնդրին ծանոթանալու։

Պարզվեց, որ մի մեծ թաղամասի հոսանքի լարերը շատ բարակ են, նախատեսված չեն այդքան բաժանորդների համար, խնայել են։

Սա ՀԷՑ-ի վիթխարի ներդրումների մի փոքրիկ մասն է։

Ահա թե ինչպես է Սամվելը մտածել մեր մասին»,- գրել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում