Անշարժ գույքի պետական գրանցման գործարքները Երևանում աճել են 4,4 տոկոսով

Անշարժ գույքի պետական գրանցման գործարքները Երևանում աճել են 4,4 տոկոսով

Այս տարվա սեպտեմբերին Հանրապետությունում անշարժ գույքի պետական գրանցման 17373 գործարք է իրականացվել։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ գործարքներն աճել են 5,4%-ով։

Այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից։

Պետական գրանցման գործարքներ են համարվում առուվաճառքը, օտարումը, գրավադրումը, նվիրատվությունը, ժառանգությունը, փոխանակումը և այլն։

Նման գործարքներն ամենաշատն արձանագրվել են Երևանում՝ 31,9%, ամենացածրը՝ Վայոց ձորի մարզում՝ 2,5%:

Երևանում սեպտեմբերին գրանցված գործարքները 2021-ի սեպտեմբերի համեմատությամբ աճել են 4,4%-ով, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 3,6%-ով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 7,3%-ով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում