Ուզբեկստան կվերադարձնեն Գյուլնարա Քարիմովայի 131 միլիոն դոլարը

Ուզբեկստան կվերադարձնեն Գյուլնարա Քարիմովայի 131 միլիոն դոլարը

Ուզբեկստանի նախկին նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի 131 միլիոն դոլարի չափով միջոցները պատրաստ են Շվեյցարիայից հայրենիք վերադարձման ՄԱԿ-ի բազմակողմ տրաստային հիմնադրամի միջոցով: Այդ մասին փետրվարի 15-ին հաղորդել Է Ուզբեկստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

«2022 թվականի փետրվարի տասնմեկին Շվեյցարիան եւ Ուզբեկստանը բանակցությունների փուլ են անցկացրել, որոնց ընթացքում երկու պատվիրակություններն սկզբունքորեն համաձայնել են Միավորված ազգերի կազմակերպության նոր բազմակողմ տրաստային հիմնադրամ ստեղծել: Այն օգտագործվելու Է այն ակտիվները վերադարձնելու համար, որոնք վերջնականապես առգրավված են եղել քրեական վարույթի շրջանակներում: Ներկայում ԱՄՆ-ի շուրջ 131 միլիոն դոլար պատրաստ Է վերադարձման»,-ասվում Է արդարադատության նախարարության՝ ԶԼՄ-ների համար հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ հիմնադրամն իր գործունեությունը կսկսի Շվեյցարիայի եւ Ուզբեկստանի միջեւ իրավունքների վերականգման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր ստորագրելուց հետո: «Այն նախագծերի համար ռեսուրսներ կհատկացնի Ուզբեկստանի համար կայուն զարգացման բնագավառում համագործակցության շուրջ ՄԱԿ-ի պարփակ ծրագրին համապատասխան (UNSDCF): Բոլոր նախագծերը վերահսկվելու են ՄԱԿ-ի համակարգի կանոնների եւ դրույթների հիման վրա:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կոնսուլտատիվ դեր են խաղալու»,-նշել են մամուլի ծառայությունում: «Ուզբեկստանի պետական մարմինները Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ այլ երկրների հետ ակտիվորեն աշխատանք են տանում Գյուլնարա Քարիմովայի եւ նրա հանցակիցների կողմից անօրինականորեն դուրս տարված ակտիվները վերադարձնելու ուղղությամբ: Օրերս Ֆրանսիայից Ուզբեկստան Է վերադարձվել 10 միլիոն դոլար»,-հավելել են արդարադատության նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում