Փոքրում փորձեք, արդյունք ցույց տվեք, հետո կխոսենք. վարչապետը՝ Նորատուսում մեծ ֆուտբոլի դաշտ ունենալու մասին

Փոքրում փորձեք, արդյունք ցույց տվեք, հետո կխոսենք. վարչապետը՝ Նորատուսում մեծ ֆուտբոլի դաշտ ունենալու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջայցը Գեղարքունիքի մարզում: 

Նա ծանոթանում է Կառավարության ֆինանսավորմամբ ու համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի ընթացքին:

Վարչապետն այցելել է Գավառ խոշորացված համայնքի Նորատուս բնակավայր, որտեղ Կառավարության ջանքերով վերանորոգվել է թիվ 1 միջնակարգ դպրոցը:

Դպրոցի մոտ հավաքված երեխաները վարչապետին խնդրել են գյուղում կառուցել մեծ ֆուտբոլի դաշտ՝ հայտնելով, թե հիմա կա նորոգված դաշտ, բայց այն փոքր է:

Ի պատասխան՝ վարչապետը նշել է, թե սկզբում պետք է խաղան, ուժերը փորձեն փոքր դաշտում, ցույց տան արդյունք ու հետո նոր միայն պահանջեն ավելի մեծ դաշտ: Բացի այդ՝ ըստ Կառավարության ղեկավարի՝ մեծ դաշտերը նախատեսված են Ֆուտբոլի ակադեմիաների համար, իսկ այդպիսին համայնքում չկա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում