Նարեկն էլի ուշացավ, մթերման կայանին պետության կողմից արդեն տրվել է 45մլն դրամ փոխհատուցում և 350 մլն դրամի լիզինգ

Նարեկն էլի ուշացավ, մթերման կայանին պետության կողմից արդեն տրվել է 45մլն դրամ փոխհատուցում և 350 մլն դրամի լիզինգ

Medianews--ը գրում է.

Երեկ ռուսաստանցի միլիարդատեր Տաշիր Սամոյի եղբոր որդին իր ֆեյսբուքյան էջում սովորության համաձայն որոշել էր փիառվել (գովազդվել) Հայաստանում գործող Մուլտի Ագրո ընկերության մթերման կայանի հաշվին՝ կիսվելով տեսանյութով և հայատարարելով, թե նմանօրինակ կայաններր պետք է գործեն ու գյուղացու հոգսը թեթևացնեն։

Ամեն բան ճիշտ կլիներ, եթե չպարզվեր, որ այս մթերման կայանի ստեղծման գործում ՀՀ կառավարության որոշմամբ պետությունը հսկայական ներդրումներ է արել, աջակցել է կայանի ստեղծմանը։

Օրինակ՝  թվով 6 ոռոգման առաջադիմական շարժական համակարգ ձեռք բերելու համար  մթերման կայանին պետության կողմից տրամադրվել է 45 մլն ՀՀ դրամ փոխհատուցում։ Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերման համար  «ՄՈՒԼՏԻ ԱԳՐՈՎԵՅ» ՍՊԸ-ին տրամադրված լինզինգի գումարը՝ 215.7 մլն ՀՀ դրամ։  2026 թվականի հունվար ամսին ձեռք է բերվել ևս 2 հատ ագրոպարենային ոլորտի սարքավորում : Լիզինգի գումարը՝ 143.2 մլն ՀՀ դրամ։

 

Փաստացի Նարեկ Կարապետյանն էլի ուշացավ, առաջարկում է անել մի բան, ինչը պետությունը վաղուց արել է և շարունակում է անել։  Իսկ Նարեկի արածը ոչ այլ ինչ է, քան ուրիշի՝ պետության արածի հաշվին գովազդվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում