Կանադան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Կանադան ընդլայնել է ռուսական պատժամիջոցների ցանկը ևս 38 անուններով, ինչպես նաև դրան ավելացրել է 16 իրավաբանական անձ, որոնք, ըստ Օտտավայի, ասոցացվում են ռուսական քարոզչության հետ։
Այս մասին, ինչպես գրում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ ասված է Կանադայի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված փաստաթղթում։
Մասնավորապես, ցուցակում են լրագրողներ Սերգեյ Բրիլևը, Տատյանա Միտկովան, Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը, արվեստագետներ Օլեգ Գազմանովը, Նիկոլայ Բասկովը, Պոլինա Գագարինան, Միխայիլ Բոյարսկին, Նադեժդա Բաբկինան, Իրինա Ալեգրովան, Դիմա Բիլանը։
Բացի այդ, ցուցակներում ներառվել են «Россия Сегодня» մեդիա խումբը, «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ինչպես նաև մի քանի կազմակերպություններ, որոնք, ըստ Օտտավայի, կապված են գործարար Եվգենի Պրիգոժինի հետ։
Կարծիքներ