ՀՀ քարտեզը, այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը․ կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի աշնանը

ՀՀ քարտեզը, այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը․ կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի աշնանը

Պլանավորում ենք, որ կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը: Այդ մասին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ ՀՀ նոր կենսաչափական անձնագրի տեսքը և բովանդակությունը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կենսաչափական անձնագրերի ներդրմանը զուգահեռ սահմանային անցման կետերում ներդնելու ենք առանց մարդկային կոնտակտի անցման մոդելը, երբ կենսաչափական անձնագիր ունեցողներն այդ անձնագիրը սկան անելու միջոցով և մարդու հետ շփում չունենալու պայմաններում կարողանան հատել սահմանը օդանավակայաններում և սահմանային անցման մյուս բոլոր կետերում:

Այնպես որ, ՀՀ սիրելի՛ քաղաքացիներ, բարո՛վ վայելեք, բարո՛վ վայելենք կենսաչափական անձնագրերը:

Հիմա արդեն մենք գործնականում սկսում ենք թողարկման գործընթացը»,- ասաց նա:

Կենսաչափական անձնագրի էջերի պատկերները՝ ստորև.

Հետևեք մեզ նաև Տելեգրամում