Ծագող հարցերը պետք է լուծվեն գործընկերային եղանակով. Մոսկվան կապի մեջ է Բաքվի հետ. Զախարովա

Ռուսաստանը կապ է պահպանում Ադրբեջանի հետ իրավապահ մարմինների միջոցով հանրապետությունում ձերբակալված ռուս լրագրողների հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք համոզված ենք, որ բոլոր ծագող հարցերը պետք է լուծվեն գործընկերային եղանակով՝ օգտագործելով առկա քաղաքական և դիվանագիտական ուղիները։ Հենց այս մոտեցումն է, որն իրականում ծառայում է մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին»,- ասել է նա։
Հունիսի 30-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ իրավապահ մարմինները գործողություն են անցկացնում «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում: Ավելի ուշ նախարարությունը հայտնել է գործակալության գրասենյակում մի քանի անձանց, այդ թվում՝ «Սպուտնիկ Ադրբեջանի» ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի ձերբակալության մասին:
Հուլիսի 1-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բանավոր նոտա է հանձնվել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին։
Կարծիքներ