Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության տապալման մասին

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության տապալման մասին

ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում իրականացված օպերացիայի արդյունքում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվել է ԱՄՆ ուժերի կողմից ու այժմ գտնվում է Վենեսուելայից դուրս։ ԱՄՆ֊ն Մադուրոյին և նրա կնոջը առաջադրվել են «նարկոահաբաեկչության» հետ կապված մեղադրանքներ։

Այն ինչ ԱՄՆ֊ն պլանավորել և իրականացրել է այս գիշեր Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության դեմ իր նախադեպն ունի և նմանատիպ մի «վիրահատություն» էլ ԱՄՆ֊ն կազմակերպել և իրականացրել էր 1989թ. դեկտեմբերին Պանամայի դե ֆակտո իշխանավոր, դիկտատոր Մանուել Նորյեգայի դեմ։ 1988 թվականին Միացյալ Նահանգները մեղադրեցին Նորյեգային դեպի Մայամի մեծ քանակությամբ կոկայինի տեղափոխման մեջ։ 1989 թվականին ԱՄՆ-ն ներխուժեց Պանամա և Նորյեգան հեռացվեց իշանությունից և ձերբակալվեց ու ուղարկվեց Միացյալ Նահանգներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս քայլը առաջին հերթին կարևոր նշանակություն ունի ԱՄՆ ներքաղաքական կյանքի իմաստով։ Քանի որ նրա քաղաքական հենարան Հանրապետական կուսակցության համար սա շատ լավ նախընտրական քայլ է ուղղված ԱՄՆ֊ում բնակվող 36 միլիոն լատինաամերիկյան ընտրողների շրջանում նրանք կարող են լուրջ ձայներ ստանալ սպասվող ԱՄՆ օրենսդիր մարմնի միջանկյալ ընտրություններում։

Եթե Միացյալ Նահանգներին հաջողվի նաև նոր իշխանությունների ձևավորմամբ վերահսկողություն հաստատել Վենեսուելայի և, հետևաբար, աշխարհի խոշորագույն հաստատված նավթային պաշարների նկատմամբ, դա նշանակալի շրջադարձ կլինի համաշխարհային ուժերի դասավորվածության մեջ: Նման քայլը կապված կլինի էներգակիրների, առևտրային ուղիների և տարածաշրջանային դասավորվածությունների նկատմամբ ռազմավարական գերիշխանության վերահաստատման հետ:

Այդ դեպքում Իրանը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի Վաշինգտոնի ռազմավարական առաջնահերթությունների առաջնագծում: Վենեսուելական նավթի նկատմամբ վերահսկողության ապահովումը կնվազեցնի ԱՄՆ-ի խոցելիությունը Պարսից ծոցում էներգետիկ խափանումներից և «բարձիկ» կստեղծի մատակարարման հետ կապված ցնցումների դեմ՝ Իրանի հետ հնարավոր առճակատման պարագայում: Ունենալով ծանր նավթի հուսալի այլընտրանքային աղբյուր իր ազդեցության ներքո՝ Վաշինգտոնն ավելի լավ վիճակում կլինի՝ կլանելու կամ փոխհատուցելու Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացումը կամ անջատումը պատերազմի ժամանակ: Սա կնվազեցնի էսկալացիայի տնտեսական գինը և Իրանի դեմ ռազմական ճնշումը կդարձնի քաղաքականապես ու տնտեսապես ավելի կառավարելի:

Միևնույն ժամանակ, նման վերահսկողությունը կուժեղացնի Միացյալ Նահանգների կարողությունը՝ ձևավորելու նավթի համաշխարհային հոսքերն ու գնագոյացումը՝ ամրապնդելով դոլարի կենտրոնական դերը էներգետիկ շուկաներում և օգնելով պահպանել «նավթադոլարային» համակարգը, որը հանդիսանում է ԱՄՆ ֆինանսական հզորության հիմքը:

Այսպիսով, Վենեսուելան կդառնա ավելին, քան պարզապես տարածաշրջանային խնդիր: Այն կդառնա ռազմավարական նախադեպ՝ ցույց տալով, որ տնտեսական ճնշումը, քաղաքական ինժեներիան ու, անհրաժեշտության դեպքում, ուժը կարող են օգտագործվել ինքնիշխան պետությունների վերակազմավորման և ուժերի համաշխարհային հավասարակշռության վերափոխման համար:

Այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում, չի սահմանափակվի Լատինական Ամերիկայով: Այն կկանխորոշի էներգետիկ վերահսկողության ապագան, ամերիկյան հզորության սահմանները և աշխարհաքաղաքական առճակատման ուղղությունը՝ Կարակասից շատ հեռու:

Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո երկրի հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուն, Խաղաղության Նոբելյան մրցանակի 2025-ի դափնեկիր, Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն է։ ԱՄՆ-ն կարող է աջակցել հենց 59-ամյա Մաչադոյի թեկնածությանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում