Գազայում հումանիտար իրավիճակի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հրաժարական կտա

Դիվանագետ Դեյվիդ Սաթերֆիլդը, որին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2023 թվականի հոկտեմբերին նշանակել էր Գազայի հատվածի և ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում մարդասիրական հարցերով հատուկ բանագնաց, առաջիկա շաբաթներին կլքի իր պաշտոնը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է HuffPost առցանց հրատարակությունը ։
Հրաժարականի ստույգ ամսաթիվն ու դրա պատճառները չեն բացահայտվում։
Սաթերֆիլդը վերահսկում է Իսրայելի դեմ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «ահաբեկչական հարձակման մարդասիրական հետևանքների մեղմացմանը» և այս ոլորտում ամերիկյան համապատասխան գերատեսչությունների ջանքերին աջակցելու հարցերը: Նա ղեկավարում է Միացյալ Նահանգների դիվանագիտական ջանքերը՝ հրատապ արձագանքելու Գազայում հումանիտար ճգնաժամին։
Կարծիքներ