Ֆրանսիայի նախարարը չի բացառել Ուկրաինայի ճգնաժամի պատճառով սովն Աֆրիկայի հյուսիսում

Ֆրանսիայի նախարարը չի բացառել Ուկրաինայի ճգնաժամի պատճառով սովն Աֆրիկայի հյուսիսում

Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժյուլիեն Դենորմանդին չի բացառել սովի ծագումը Հյուսիսային Աֆրիկայի երկրներում Ուկրաինայի հակամարտության հետեւանքների պատճառով: Մարտի 15-ին այդ մասին նա հայտարարել Է France Inter ռադիոկայանի եթերում:

Դենորմանդին նշել Է, որ Ֆրանսիան մյուս երկրներից ավելի քիչ կհանդիպի խնդիրների, քանի որ վաղուց Է շեշտը դրել Է պարենային անկախության վրա: «Բայց ինձ շատ Է անհանգստացնում այն, ինչ տեղի կունենա համաշխարհային մակարդակում,- ասել Է նա:- Այսօր կա այն բանի վտանգը, որ մենք կդառնանք սովի ականատեսներ, մասնավորապես Աֆրիկայի հյուսիսում եւ Մերձավոր Արեւելքում»: Ռուսաստանն այսօր ավելի շատ հացահատիկ Է արտահանում, քան Եվրոպան: Եգիպտոսը, Մարոկոն, Լիբանանը լիովին կախված են ՌԴ-ից եւ Ուկրանիայից մատակարարումներից: Հարց Է առաջանում, թե այդ երկրներն ինչպե՞ս իրենց կապահովեն հացով: Եգիպտոսի համար, օրինակ, դա ֆունդամենտալ խնդիր Է»,- ասել Է Դենորմանդին: Նա նշել Է, որ «Ռուսաստանի եւ Ուկրաինայի սեւահողային մարզերն արտասովոր բերրի են»:

Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարարն ընդգծել Է, որ «երկրորդ խնդին աշխարհաքաղաքական Է»: «Ահա արդեն 20 տարի Ռուսաստանը մեծացնում Է իր ազդեցությունն այդ երկրների (Եգիպտոս, Մարոկո, Լիբանան – ծանոթ. խմբ.) վրա»,- կարծում Է նա: Եվրոպան, նրա խոսքով, պետք Է վերականգնի իր դիրքերն այդ տարածաշրջանում»: Ամբողջությամբ վերցված, Ֆրանսիայի նախարարի կարծիքով՝ «Ուկրաինայի հակամարտությունը ծանր կանդրադառնա համաշխարհային գյուղատնտեսական շուկայի վրա»: «Ռուսաստանը եւ Ուկրաինան հացահատիկի, բայց նաեւ այլ մթերքի, այդ թվում անասնապահության համար կերերի առաջատար արտահանողներն են»,- նշել Է Դենորմանդին:

«Ուկրաինայի իրադրությունը կհանգեցնի պարենի, ինչպես նաեւ Էներգակիրների գների աճի: Դա կհանգեցնի սպառողական գների աճի, դրանում մենք պետք Է մեզ հաշիվ տանք»,- ասել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում