Իտալիան ու Իսպանիան չեղարկում են դրսում դիմակ կրելու պահանջը

Այսուհետ Իտալիայում և Իսպանիայում տեղացիները և զբոսաշրջիկները կարող են ցանկության դեպքում հրաժարվել դիմակներից:
Իտալիայի առողջապահության նախարարի ներկայացրած նոր օրենքի համաձայն՝ դրսում դիմակ կրելու պարտադրանքը փետրվարի 11-ից մինչև մարտի 31-ը կգործի միայն մարդաշատ վայրերում և փակ տարածքներում:
Համավարակի ընթացքում այդ երկրում ախտահարվել է ավելի քան 11 միլիոն 920 հազար բնակիչ, COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 150 հազար 220 մարդ: Կորոնավիրուսի դեմ Իտալիայում պատվաստվել է բնակչության 78.5 տոկոսը:
Իսպանիայում վարկվածների թիվը կազմում է ավելի քան 10 մլն 555 հազար: Մահացածների թիվը 95,606 է: Պատվաստվածները կազմում են 81 տոկոս:
Կարծիքներ