Ուկրաինայից և Դոնբասից Ռուսաստան ժամանածների թիվը մոտեցել է 350 հազարի

Ուկրաինայից և Դոնբասից Ռուսաստան ժամանած քաղաքացիների թիվը երկուշաբթի առավոտյան օրական ավելացել է 12,7 հազար մարդով և կազմել գրեթե 348 հազար, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։
«Ուկրաինայից և Դոնբասից ՌԴ սահմանը հատել է գրեթե 348 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 73 հազար երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա պարզաբանել է, որ ավելի քան 297 հազար մարդ Ռուսաստան է ժամանել Դոնբասի տարածքից, ավելի քան 50 հազարը՝ Ուկրաինայի տարածքից Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի շրջանների և Ղրիմի անցակետերով։
Այժմ Դոնբասից և Ուկրաինայից ժամանողներին ընդունում են Ռուսաստանի 33 շրջաններ, որտեղ գործում է 327 ժամանակավոր կացարանի կենտրոն։ «Դրանցում ավելի քան 20.700 մարդ է, այդ թվում՝ գրեթե 10.000 երեխա»,- հայտնել են իրավապահ մարմիններում։ Մարզեր մարդկանց տեղափոխում են հատուկ հատուկ գնացքներով։
Կարծիքներ