Ֆիլիպիններում «Մեգի» փոթորկի զոհերի թիվը հասել է 224-ի

Ֆիլիպիններում «Մեգի» արևադարձային փոթորկի հետևանքով տուժել է ավելի քան 2,08 միլիոն մարդ։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ աղետների կանխարգելման և կառավարման ազգային խորհրդի հինգշաբթի հրապարակած զեկույցում ասվում է, որ զոհվել է 224 մարդ:
Գործակալության տվյալներով՝ ցիկլոնը տարածվել է ինը շրջաններում։ Ավելի քան 175 հազար տեղահանվածներ շարունակում են գտնվել 447 տարհանման կենտրոնում, նախապես տարհանվել է 33,4 հազար մարդ։ Տարերքի հարվածից տուժել է 8 մարդ, 147-ը անհետ կորել է։
Կարծիքներ