Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնելու համար

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2025 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան:
Լսումներին կարող են դիմել ինչպես սոլո կատարողներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչև 6 մասնակցով:
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին և ներկայացնել նախընտրած երկու երգի քավր տարբերակ՝ կենդանի կատարմամբ:
Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն երկրորդ փուլ, որի ընթացքում հայկական և միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին, ինչպես նաև մասնագիտացված ֆոկուս խումբը կընտրեն հաղթողին:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 15-ը լրացնել հայտ՝ այցելելով պաշտոնական կայք՝ www. eurovision.am:
«Մանկական Եվրատեսիլը» ոչ միայն մրցույթ է, այլ նաև բացառիկ հնարավորություն՝ ստեղծագործող և տաղանդավոր երեխաների համար իրենց ձայնը հասցնելու միջազգային բեմ: Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք մեր պաշտոնական ալիքներին և սոցիալական մեդիայի էջերին:
Կարծիքներ