Կտրիճի բիզնեսմեն վարդապետ՝ Տավուշի թեմի փոխառաջնորդ Սամվել վարդապետ Մխիթարյանի շքեղ հյուրատունը

Կտրիճի բիզնեսմեն վարդապետ՝ Տավուշի թեմի փոխառաջնորդ Սամվել վարդապետ Մխիթարյանի շքեղ հյուրատունը

Medianews-ը գրում է.

Այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ եկեղեցու ներսում բազմաթիվ հոգևորականներ իրենց բուն առաքելությունը թողած զբաղված են բիզնեսով։  Վառ օրինակ է նաև  Տավուշի թեմի փոխառաջնորդ Սամվել վարդապետ Մխիթարյանը։

Դեռևս 2025 թվականի ամառային սեզոնին առանց ՊԵԿ-ում գրանցվելու Սամվել վարդապետ Մխիթարյանը Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղում գործարկել է «Մեղու» անունով հյուրատունը։ Սակայն քանի որ հյուրատունը չուներ ջեռուցման համակարգ, հետագայում դրա բացակայությամբ պայմանավորված հյուրատունը չի շահագործվել։

Սա ևս մեկ խոսուն փաստ է առ այն, որ Կտրճի հոգևորականները զբաղված են ամեն ինչով, բացի հոգևոր խնդիրներից։

Ստորև ներկայացնում ենք Սամվել վարդապետ Մխիթարյանի շքեղ հյուրատան լուսանկարները։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում