Կալանավորված Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Կալանավորված Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Կալանավորված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել՝ օրերս դատական նիստերից մեկից հետո արված արտահայտությունների, մասնավորապես հայհոյելու համար:

Ինչպես «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից, քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով:

2-րդ անձի՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն արարաքի՝ դատարանում թույլ տրված արտահայտությունների, հայհոյանքի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում