Իտալիայի վարչապետը Զելենսկիին հայտնել է իր լիակատար աջակցությունը

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է նրան իր լիակատար աջակցությունը, այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը հաստատելու առումով։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Իտալիայի վարչապետի մամուլի ծառայությունը։
«Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ում հետ քննարկել են վերջին զարգացումները և հակամարտության զարգացումը։ Դրագին վստահեցրել է Իտալիայի լիակատար աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ հաստատելով հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ինչպես նաև հեշտացնելով երկրի նավահանգիստների ապաշրջափակումը և Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։
ԵՄ-ն ներկայումս քննարկում է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։
Կարծիքներ