Տեղի է ունեցել Փաշինյանի ու Սանդուի հանդիպումը
Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ:
Կառավարության հաղորդմամբ՝ «Սանդուն շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի համար»:
Փոխանցվում է, որ քննարկվել են Հայաստան - Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։


Կարծիքներ