Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պաշտպանելու լրագրողների իրավունքները՝ ՄԻՊ սահմանադրական մանդատի շրջանակում. Անահիտ Մանասյան

Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պաշտպանելու լրագրողների իրավունքները՝ ՄԻՊ սահմանադրական մանդատի շրջանակում. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

 

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ պատասխանատու և կարևոր առաքելության մեջ։

Այս օրը ևս մեկ առիթ է՝ ընդգծելու լրատվամիջոցների կարևոր դերն ու նշանակությունը ժողովրդավարական հասարակության ձևավորման և զարգացման գործընթացում։ Լրատվամիջոցների ազատ, անվտանգ և պաշտպանված գործունեությունը կարևոր նախապայման է հասարակության իրազեկվածության և քննադատական մտածողության զարգացման համար։

 

Միևնույն ժամանակ, բացառիկ կարևորություն ունի լրագրողների կողմից մասնագիտական էթիկայի նորմերի և պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանումը։ Առանցքային է, որպեսզի լրատվամիջոցների գործունեությունը ուղղված լինի հանրության իրազեկմանն ու տեղեկացված որոշումների կայացմանը՝ զերծ մնալով ատելության խոսքի տարածումից և սոցիալական լարվածության խորացումից։

 

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պաշտպանելու լրագրողների իրավունքները և նպաստելու նրանց անխոչընդոտ ու արդյունավետ աշխատանքին՝ ՄԻՊ սահմանադրական մանդատի շրջանակում։

 

Կարևորում եմ նաև Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև գործընկերային համագործակցությունը՝ մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերի պատշաճ լուսաբանման և հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։

 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայ մամուլի օրվա առթիվ և մաղթում Ձեզ շարունակական հաջողություններ, մասնագիտական ձեռքբերումներ ու ստեղծագործ աշխատանք»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում