ԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից. Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի կողմից սանկցիաներ եղել են միշտ, ուղղակի հիմա աղմուկ է, քանի որ լուսաբանվում է այդ մասին։

«Լուսաբանվում է Հայաստանում գործող ձեզ հայտնի որոշ շրջանակների հետաքրքրվածության բերումով»,- քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ ԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից։

«Չեն կարող, ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, Հայաստանը, հետևաբար, ունի վետտոյի իրավունք»,- մանրամասնել է վարչապետըև հայտնել, որ  ԵԱՏՄ-ում ամեն ինչ անում են, որ այդ կառույցի նկատմամբ ընկալումը Հայաստանում իջնի։

Փաշինյանի խոսքով՝ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին, որ սուբսիդավորեն գյուղատնտեսական ու այլ ապրանքների արտահանման հետ կապված արհեստական պրոբլեմները։

Ինչ վերաբերվում է հանրաքվե անելուն՝ նա ասաց, որ հիմա պատրաստ չեն դրան, պետք է բարեփոխվեն։

Ըստ Փաշինյանի՝ իր խնդիրն է, որպեսզի Հայաստանի ժողովուրդն ունենա այլընտրանք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում