Ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը. նա զրկվում է փիլոնից. վարչապետ

Ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը. նա զրկվում է փիլոնից. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մի քանի գրառումներով անդրադարձել է եկեղեցականների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին:

Դրանք սկսվել են, երբ վերջինս Կառավարության վերջին նիստում անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների, աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի ու հագուստների առկությանը:  

Ըստ վարչապետի՝ այդ ամենատարբեր իրերի կուտակումների հետևանքով «եկեղեցիները չուլանացված են»:

Գրառումներից մեկում վարչապետը նշել է.

«Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։

Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։

Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում