Հայ բռնցքամարտիկները 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ակրոպոլիսի գավաթում

Հայաստանը 2 ոսկե 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Հունաստանում կայացած Ակրոպոլիսի գավաթ անվանումը կրող բռնցքամարտի միջազգային մրցաշարում։
Հայ մարզիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 60 կգ քաշային Էջմիածնի Վ. Ենգիբարյանի մարզադբրոցի սան Արթուր Ղազարյանը և 63,5 կգ քաշային Լոռու մարզը ներկայացնող Նարեկ Հովհաննիսյանը։
54 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու 63,5 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը արժանացել են արծաթե պարգևի, իսկ Արարատ Գյուլբենգյանը, Արարատ Հարությունյանը և Հովհաննես Փափազյանը դարձել են բրոնզե մեդալակիր։
Կարծիքներ