Բաղրամյանում երթևեկությունը վերականգնվել է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է նրանց հետ և առաջարկել ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկելու համար։ Անհետ կորածների հարազատները ներս են մտել խորհրդարան:
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ ճանապարհն արդեն բաց է, երթևեկությունը վերականգնվել է:
Կարծիքներ